Բերքի փառատոն

դաշինքի հետ համատեղ կազմակերպել է «Բերքի օր» հանրային իրադարձությունը 2017 թվականի հունիսի 30-ին Տավուշի մարզի Գոշ համայնքում: Օքսֆամի «Բերքի օր»-ը ամենամյա միջոցառում է, որը միավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներին՝ խրախուսելով  ֆերմերային կոոպերատիվներին, նրանց ովքեր հաջողության են հասել համայնքների կայուն զարգացման և երկրում սննդի անվտանգության ու սնուցման բարելավման հարցում: Միջոցառումն իրականացվեց տոնավաճառի ձևով՝ հնարավորություն տալով գյուղատնտեսական կոոպերատիվներին առավել տեսանելի դառնալ՝ հաստատելով ավելի շատ ծանոթություններ և գալ համագործակցության: Փորձն ավելի ակնառու դարձնելու համար հյուրերին հրավիրել են համայնքում հիմնված Ջերմոցը տեսնելու: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 50 մարդ՝ ընդգրկելով ազգային և տեղական կառավարության անդամներ, տեղական կազմակերպություններ, Օքսֆամից ֆինանսավորվող գյուղատնտեսական կոոպերատիվներ: Լավագույն կոոպերատիվները պարգևատրվել են նշանակալի մրցանակներով, որոնք կարող են կտրուկ բարձրացնել նրանց գործունեության արդյունավետությունը: