Ուսումնական այց դեպի Ֆրանսիա Հայաստանի կառավարության և Գյուղատնտեսական դաշինքի

Սննդի անվտանգության ռիսկերի վերլուծության և գնահատման նպատակով ԵՄ-ի ֆինանսավորմամբ Սննդի անվտանգության ծրագրի Կարողությունների զարգացում բաղադրիչի շրջանակներում Օքսֆամի հայաստանյան մասնաճյուղը Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համագործակցաբար կազմակերպել է ուսումնական շրջագայություն դեպի Լիոն՝ ծանոթանալու սննդի անվտանգության ռիսկերի վերլուծության և գնահատման ֆրանսիական մեխանիզնմերին: Ուսումնական այցը տեղի է ունեցել հուլիսի 15-23:

Ուսումնական այցի շրջանակներում մասնակիցները հանդիպել են Ռաֆա Ալփսի Սննդի անվտանգության տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին ծանոթանալու տեղական ռիսկերի կառավարման համակարգին, ինչպես նաև այցելել են «Թուարգել» սննդի փաթեթավորման գործարան, «Պիեռ Մարտինետ» սննդամթերքի վերամշակման գործարան և գինու արտադրամաս Բեժաոլիս տարածաշրջանում տեսնելու, թե ինչպես են կիրառվում եվրոպական սննդի անվտանգության և ռիսկերի կառավարման ստանդարտները: Բացի այդ, պատվիրակությունը հանդիպում է ունեցել Փոքր և Միջին ձեռնարկությունների ամենամեծ ֆրանսիական ասոցիացիայի հետ, որտեղ Կառավարությունը հնարավորություն է ունեցել քննարկելու Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հնարավոր ներդրումները 2017 թ. հոկտեմբերին նախատեսվող ֆրանսահայ բիզնես ֆորումում: Վերջում հայկական պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են սննդի անվտանգության ռիսկերի գնահատման և մոնիթորինգի վերաբերյալ վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել էր Ռոն Ալպ շրջանի Առևտրի և արդյունաբերության պալատի կողմից: