Պարենային անվտանգության տարածաշրջանային ծրագրի ամփոփիչ հանդիպում

Պարենային անվտանգության և սնուցման» Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա Երևանում, սույն թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 11.00-ին։ Միջոցառումը կազմակերպվում է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից  ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և փոքրածավալ արտադրության միջոցով” տարածաշրջանային քառամյա ծրագրի շրջանակներում։

Այս միջոցառումը լավ հնարավորություն է ընձեռում ծրագրի թիմին ու դերակատարներին քննարկելու ծրագրի արդյունքներն ու ազդեցությունը, ձեռքբերումները, մարտահրավերներն ու քաղված դասերը, ինչպես նաև սահմանելու այն հստակ գործողությունների ցանկը, որոնք պետք է իրականացվեն ծրագրի ավարտից հետո։ Այս միջոցառմանը ներկա կլինեն ծրագրի թիմի անդամները, ներառյալ Օքսֆամը, նրա հետևորդ կազմակերպություն ՕքսԵՋենը, Գյուղատնտեսական Դաշինքի անդամ կազմակերպությունները, այլ պետական, ոչ կառավարական կազմակերպությունների ու դոնոր համայնքի ներկայացուցիչներ։