About Us

Մեր մասին

Պարենային անվտանգությունը բարդ և ճկուն հայեցակարգ է, որ վերանայումների է ենթարկվել 1970-ականների կեսերին՝ առաջին անգամ օգտագործումից հետո: Պարենային անվտանգության հասկացության ամենավերջին սահմանումը տվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO).

«Պարենային անվտանգությունը իրավիճակ է, երբ բոլոր մարդկանց համար ցանկացած պահի ֆիզիկապես, սոցիալապես և տնտեսապես հասանելի է բավարար քանակի անվտանգ և սննդարար մթերք, որը համապատասխանում է ակտիվ և առողջ կյանք վարելու համար համար օրական կարիքներին և սննդային նախապատվությանը»: