ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ​

2012թ.-ին Օսֆամը գյուղատնտեսական կոոպերատիվ հիմնեց Գոմք համայնքում:
Կոոպերատիվը միություն է, որտեղ մարդիկ ներգրավված են գյուղատնտեսության մեջ, համատեղում են իրենց ռեսուրսները՝ ոչ ծախսատար և բարձրորակ գյուղատնտեսական արտադրանք ստանալու նպատակով: Որպես արդյունք՝
– Կոոպերատիվի բոլոր անդամները եկամտի աճ են ունենում
– Շուկաների հասանելիություն կամ մուտք նոր շուկաներ
– Համայնքում նոր աշխատատեղեր են բացվել
Օքսֆամն ու գործընկերները կոչ են անում աջակցել գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման և առաջխաղացման համար, ինչն էլ, իր հերթին,
կբարձրացնի գյուղատնտեսական արդյունավետությունը մեր երկրում,
կմեծացնի ֆերմաների արդյունավետությունը
կաճի ֆերմերների եկամուտը
կբարձրանա երկրում պարենային անվտանգության մակարդակը: